Տեսադարան

Հարցազրույց Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

10.02.2016 | Հանդիպում ՀՀ գլխավոր դատախազությունում

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանն ընդունել է արդարադատության ոլորտի ուսումնասիրության համար Հայաստանում գտնվող «Արդարադատության մոնիտորինգ» ծրագրի փորձագետներին: Ծրագրի տնօրեն Վ. Գրոմլյուկը և խմբի ղեկավար Է. Սվանիձեն ներկայացրել են փետրվարին մեկնարկած ծրագրի հիմնական նպատակներն ու անելիքները: «Արդարադատության մոնիտորինգ» ծրագիրը Հայաստանում արդարադատության ոլորտի ուսումնասիրության ուղղությամբ աշխատանքները կշարունակի մինչև 2018թ.-ը:  
Հանդիպմանը քննարկվել է ծրագրի շրջանակում համագործակցությունը ՀՀ արդարադատության համակարգի, այդ թվում՝ ՀՀ դատախազության հետ: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է. Բաբայանը ողջունել է մոնիտորինգային խմբի աշխատանքը՝  բարձր գնահատելով արդյունավետ համագործակցության հնարավորությունը: Ծրագրի տնօրեն Վ. Գրոմլյուկի խոսքով, «Արդարադատության մոնիտորինգ» ծրագրի ուսումնասիրությունների արդյունքում ձևավորված առաջարկությունների փաթեթը օգտակար կլինի արդարադատության ոլորտում բարեփոխումների շարունակական ընթացքն ապահովելու համար: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ  Է. Բաբայանը նշել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստ է իր  լիազորությունների շրջանակում աջակցել  երկամյա ծրագրի իրականացմանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել «Արդարադատության մոնիտորինգ» ծրագրի արդյունքներն ամփոփել համատեղ քննարկման միջոցով: