Տեսադարան

Հարցազրույց Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

29.09.2015 | Հանդիպում ՀՀ գլխավոր դատախազությունում

ՀՀ գլխավոր դատախազությունում կայացել է ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գ. Կոստանյանի հանդիպումը ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Լոբովի, ԵԽ Երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի, ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ծրագրի ղեկավար Տիգրան Կարապետյանի և ծրագրի համակարգող Կամիլ  Գենգլոֆֆի  հետ:
Հանդիպմանը քննարկվել են դատախազների ուսուցման նոր հնարավորությունների ներդրմանը վերաբերող հարցեր, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի HELP (Human Rights Education for Legal Professionals) էլեկտրոնային համակարգի միջոցով՝ էլեկտրոնային կամ հեռավար սկզբունքով կազմակերպվող դասընթացների կազմակերպման հնարավորությունները: ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Լոբովն առաջարկել է Եվրոպական մի քանի պետությունների  մասնակցությամբ համատեղ դասընթացներ կազմակերպել, ինչը  հնարավորություն կտա ներդնել եվրոպական չափանիշներ՝ հաշվի առնելով յուրաքանչյուր պետության օրենսդրության և քրեադատավարական համակարգերի առանձնահատկություններն ու ընդհանրությունները:
ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել այդ ձևաչափով համագործակցության հնարավորությունը` կարևորելով մարդու իրավունքների և դրա հետ կապված դատախազական գործունեությանն առնչվող գործնական և արդյունավետ  ծրագրերի իրականացումը: 
Նշենք, որ Մ. Լոբովի ընդհանուր ղեկավարությամբ է իրականացվելու խոշտանգումների և այլ դեպքերի կանխարգելմանը նպաստելուն ուղղված նոր ծրագիրը, որի հիմնական գործընկերներն են ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի գրասենյակը, ՀՀ արդարադատության նախարարությունը և ՀՀ արդարադատության ակադեմիան: ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի վեբկայքի  շնորհանդեսի ծրագիրը նույնպես իրականացվում է Մ. Լոբովի ընդհանուր ղեկավարության գործող ծրագրի շրջանակներում: