Տեսադարան

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

20.07.2015 | Բրյուսելում կայացել է Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի ԵՄ-ՀՀ 6-րդ նիստը

Սույն թվականի հուլիսի 17-ին Բրյուսելում տեղի է ունեցել Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի ԵՄ-ՀՀ 6-րդ նիստը։ Հայաստանի Հանրապետության միջգերատեսչական պատվիրակության կազմում ընդգրկված էր նաև ՀՀ գլխավոր դատախազության իրավական ապահովման և եվրաինտեգրման բաժնի պետ Թ.Շաքարյանը: Նիստի օրակարգում ներառված են եղել արդարադատության, ազատության, անվտանգության և հանցավորության դեմ պայքարին վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքար, փողերի լվացում, մարդկանց առևտուր, թմրանյութերի չարաշահում և այլն:   Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ներկայացուցիչը մանրամասն ներկայացրել է նշված ոլորտներում 2014 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության դատախազության կողմից իրականացված աշխատանքները, ձեռքբերումները, ինչպես նաև՝ այդ բնագավառներում Հայաստանի Հանրապետության առջև ծառացած հիմնախնդիրները: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել նաև Հայաստանի Հանրապետությունում իրականացվող սահմանադրական բարեփոխումներին: