Տեսադարան

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

02.07.2015 | Հանդիպում ՀՀ գլխավոր դատախազությունում

     Այսօր Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից ԵԽ-ին անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի վերահսկման գործընթացի շրջանակներում ՀՀ Գլխավոր Դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանն ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարության պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին ԵԽ քաղաքական տնօրինության ղեկավար Ալեքսանդր Գեսսելը, վերջինիս տեղակալ Դանիիլ Խոշաբոն և քաղաքական խորհրդատու Մաքսիմ Լոնգանգեն, ներկա էին նաև Հայաստանում ԵԽ Գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը և ՀՀ ԱԳՆ Եվրոպայի խորհրդի բաժնի ներկայացուցիչը:  ՀՀ գլխավոր դատախազությունը ներակայացրել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը, ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արտակ Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ Դավիթ Մելքոնյանը, ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Եղիազար Ավագյանը, ՀՀ գլխավոր դատախազության իրավական ապահովման և եվրաինտեգրման բաժնի պետ Թամարա Շաքարյանը:

    Հանդիպմանը քննարկվել են ԵԽ ՆԿ Ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի 2013թ. մարտին Հայաստան կատարած այցից հետո ՀՀ պարտավորությունների կատարման հարցում տեղի ունեցած զարգացումները` մասնավորապես համապատասխան զեկույցի հարցադրումների տեսանկյունից: Քննարկվել են վերջին երկու տարիների ընթացքում դատախազության անկախությանն ու հաշվետվողականությանն ուղղված քայլերի, այլընտրանքային պատժատեսակների հարցի կապակցությամբ առաջընթացի, դատաքննության ընթացքում մեղադրանքի պաշտպանական կողմերի միջև զենքերի անհավասարության հարցի լուծման հետ կապված առաջընթացի, արդարադատության ակադեմիայի, մինչդատական քննության ուղղությամբ հիմնական զարգացումների արդյունավետության, քրեադատավարական օրենսդրության զարգացումների և բարեփոխումների վերաբերյալ հարցեր: