«Հայոց Ցեղասպանություն. իրավական հետևանքներ». Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ՄԻԵԴ-ի Վերին պալատում գտնվող «
Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի հանգուցալուծումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա: Ի՞նչ դեր ունի Հայաստանի Հանրապետությունն այս դատական գործում: Ովքե՞ր և ի՞նչ հիմնավորումներով են պաշտպանում մեր շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
ՀՀ դատախազության «Օրինականություն» գիտագործնական և ուսումնամեթոդական հանդեսի` հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Հատուկ համարում, երեք լեզուներով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն ներկայացված են հայտնի գիտնականներ Գ.Դանիելյանի, Վ.Քոչարյանի, Ա.Շաքարյանի, Վ.Վարդանյանի իրավական և պատմական վերլուծությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ: