Տեսադարան

Աննա Վարդապետյանի գլխավորությամբ քննարկվել է 8 ամսից ավելի քննվող քրեական գործերի լուծման ընթացքը

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

26.05.2015 | ՀՀ և ԼՂՀ գլխավոր դատախազները՝ ՀՀ արդարադատության ակադեմիայում

 ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր  Մոսիյանն այցելել են ՀՀ արդարադատության ակադեմիա:  ՀՀ և ԼՂՀ գլխավոր դատախազները, ՀՀ արդարադատության ակադեմիայի խորհրդի նախագահ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ  Է. Բաբայանի և ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռ. Մելիքյանի ուղեկցությամբ շրջել են Ակադեմիայի շենքում, ծանոթացել պայմաններին, հանդիպել պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:  Դատախազի թեկնածուների և դատական դեպարտամենտի ծառայողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը, ևս մեկ անգամ ընդգծելով գիտելիքի կարևորությունը, նշել  է, որ իրավագիտությունը մասնագիտություն է, որը պահանջում է անընդհատ կատարելագործում, առաջընթաց՝ իրավունքի զարգացմանը համընթաց և այսօրվա ուսանողներն իրենց բարձր գիտելիքների շնորհիվ կկարողանան համալրել պրոֆեսիոնալ իրավաբանների շարքերը:

 ԼՂՀ գլխավոր դատախազը ՀՀ արդարադատության ակադեմիային է հանձնել խորհրդանշական հուշանվեր: