ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է. Բաբայանը ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության Դեսպանության դեսպանորդ-խորհրդական Ժ. Ադիլբաևին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Աստանայում կայանալիք ԱՊՀ անդամ-երկրների Գլխավոր դատախազների համակարգող խորհրդի հոբելյանական 25-րդ նիստի նախապատրաստման աշխատանքներին վերաբերվող հարցեր:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ու դեսպանորդ-խորհրդականը համոզմունք են հայտնել, որ նման հանդիպումները նպաստում են, որպեսզի 2 երկրների դատախազությունների միջև ամրապնդվի համագործակցությունը և բարձրանա աշխատանքի արդյունավետությունը:
08.05.2015 | Հանդիպում ՀՀ գլխավոր դատախազությունում
