Տեսադարան

Ապօրինի ծագման գույքի երկու գործով կնքվել է հաշտություն պետությանը կվերադարձվի 132 մլն դրամ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

13.04.2015 | Հանդիպում ՀՀ գլխավոր դատախազությունում

   ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընդունել է Կանադայի քաղաքացիության և ներգաղթի հարցերով հայազգի դատավոր Արիս Պապիկյանին` ով Կանադայում ազգությամբ հայ միակ դատավորն է:
  Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ իրավական համակարգին և Կանադայի հայ համայնքին առնչվող խնդիրներ: Անդրադառնալով Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումներին, Ա. Պապակիյանը նշել է, որ կանադահայ համայնքն  ակտիվ մասնակցություն է ցուցաբերում հայրենիքին և հատկապես Ցեղասպանությանը վերաբերող հարցերում: Երկուստեք կարևորվել է համագործակցությունը թե՛ երկու երկրների միջև իրավական ոլորտում հարաբերությունների ամրապնդման, թե՛ Ցեղասպանության ճանաչման իրավական գործընթացի շրջանակներում: Կանադայի քաղաքացիության և ներգաղթի հարցերով դատավոր Ա. Պապիկյանի խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գ. Կոստանյանը անդրադարձել է նաև «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործին` ներկայացնելով հայկական կողմի դիրքորոշումը:
  ՀՀ գլխավոր դատախազը ողջունել է իրավական ոլորտում համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման առաջարկը, իսկ դատավոր Ա. Պապիկյանը պատրաստակամություն է հայտնել անելու հնարավորը` երկու երկրների միջև արդյունավետ փոխգործակցության ընդլայնման և Հայոց Ցեղասպանության ճանաչմանը նպաստելու համար: