Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Կանանց տոնի կապակցությամբ:
Մեր հայրենիքի բոլոր հաջողությունները պայմանավորված են ամուր ընտանեկան արժեքներով և հանրային կյանքի բոլոր բնագավառներում Ձեր ակտիվ ներգրավվածությամբ: Միայն ՀՀ դատախազությունում աշխատակիցների շուրջ 40 տոկոսը կանայք են, որոնք իրենց մասնակցությունն են բերում մեր երկրի զարգացման և իրավակարգի ամրապնդման գործում:
Այս գարնանային տոնը ևս մեկ անգամ առիթ է վերահաստատելու մեր սերն ու երախտագիտությունը մեր մայրերի, կանանց, քույրերի և դուստրերի նկատմամբ:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն, ընտանեկան ջերմություն, անսահման սեր և հաջողություններ՝ ի բարօրություն մեր ընտանիքների և ի շահ մեր Հայրենիքի:
Գ. ԿՈՍՏԱՆՅԱՆ