Տեսադարան

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

22.01.2015 | Գյումրիում հունվարի 12-ի դեպքերի վերաբերյալ ԱԺ խորհրդարանական լսումներ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի մասնակցությամբ

   ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանն այսօր մասնակցել է Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումներին: ՀՀ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ լսումներն անկացվել են ոչ թե փակ, այլ բաց ընթացակարգով:
   ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է գործի վերաբերյալ իրավապահ համակարգի կողմից ձեռնարկված միջոցառումները: Գ. Կոստանյանը նշել, որ ՀՀ գլխավոր դատախազության անմիջական հսկողությամբ, ՀՀ օրենսդրությանը և միջազգային պայմանագրերերին համապատասխան, ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջոցներ են ձեռնարկվում հանցագործության բոլոր հանգամանքների բացահայտման ուղղությամբ, ընդգծելով, որ ՀՀ իրավապահ մարմինները շահագրգռված են գործի համակողմանի և լիարժեք քննության իրականացման և հանցագործին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում: Նախաքննական մարմինը պարբերաբար տրամադրում է և շարունակելու է տեղեկատվություն տրամադրել քննության ընթացքի վերաբերյալ:
   Ինչ վերաբերում է քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահներին հանձնելու վերաբերյալ ՌԴ գլխավոր դատախազին դիմելու հարցին, Գ. Կոստանյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ պատրաստ է դիմել ՌԴ գլխավոր դատախազին՝ քրեական գործը հայկական կողմին հանձնելու համար: Եվ սա ոչ միայն ՀՀ գլխավոր դատախազի խոստումն է, այլև՝ ի պաշտոնե պարտականությունը: ՀՀ գլխավոր դատախազի հրապարակային խոստման և ի պաշտոնե պարտականության վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանությունների, տարընթերցումների և շահարկումների տեղիք չտալու համար Գլխավոր դատախազը ևս մեկ անգամ պարզաբանել է, որ ՀՀ գլխավոր դատախազի նամակը հանդիսանում է իրավական փաստաթուղթ և որպես այդպիսին` այն պետք է պարունակի քրեական գործի վարույթը հանձնելու պահանջը հիմնավորելու համար բավարար իրավական հիմքեր, որոնք ձեռք են բերվում նախաքննության ընթացքում: Ինչպես հունվարի 15-ին՝ Գյումրիում, այնպես էլ այժմ, ՀՀ գլխավոր դատախազը վստահեցրել է,  որ քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված համապատասխան հիմքերի առկայության առաջին իսկ րոպեին պաշտոնական նամակով կդիմի ՌԴ գլխավոր դատախազին:
   ԱԺ լսումների տեսագրությունն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ