Տեսադարան

Դատախազությունը զգայուն վերաբերմունք ունի հատուկ կարիքներ ունեցող անձանց նկատմամբ. Աննա Վարդապետյան

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

10.10.2014 | ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է.Բաբայանը ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ

Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նիստը: Օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ խորհրդի նախագահի ընտրության հարցը: Խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանի թեկնածությունը, ով գաղտնի քվեարկությամբ ընտրվել է միաձայն: «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքով` Ակադեմիայի կառավարումն իրականացնում է Ակադեմիայի կառավարման խորհուրդը: Վերոնշյալ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ խորհրդի նախագահն ընտրվում է խորհրդի կազմից, գաղտնի քվեարկությամբ: Խորհրդի նախագահն ընտրվել է մեկ տարի ժամկետով՝ դատախազ և դատավոր անդամների միջև ռոտացիոն սկզբունքով:

 

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի կազմը.

 

Էմիլ Բաբայան ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Խորհրդի նախագահ
Արսեն Մկրտչյան ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Արթուր Դավթյան Երևան քաղաքի դատախազ
Հակոբ Մարտիրոսյան Արագածոտն մարզի դատախազ
Հովսեփ Բեդևյան Վարչական վերաքննիչ դատարանի նախագահ
Երվանդ Խունդկարյան Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ
Համլետ Ասատրյան Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր