Տեսադարան

Դատախազությունը զգայուն վերաբերմունք ունի հատուկ կարիքներ ունեցող անձանց նկատմամբ. Աննա Վարդապետյան

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

09.10.2014 | ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին

ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Ն.Մուիժնիեկսի /Nils Muizhnieks/ գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է.Բաբայանը, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ա. Պապիկյանը: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն առընչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է եղել մարտի մեկի գործի քննությանը, ինչպես նաև ՀՀ-ում անչափահասների և կանանց իրավունքների պաշտպանության հետ կապված առկա օրենսդրական խնդիրներին: Հանձնակատարի խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազը անդրադարձել է նաև քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունման հետ կապաված հարցերին: 

ՀՀ գլխավոր դատախազը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ քննարկել է ՀՀ պետական սահմանի մի շարք տեղամասերում արձանագրված միջադեպերի առիթով ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, ներառյալ հոդված 389-ը (Միջազգային ահաբեկչություն), հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքին՝ միջազգային փորձագետների մասակցության հարցը, ինչպես նաև հանձնակատարի գրասենյակի հնարավոր ներգրավվածությունը նման միջադեպերի քննությանը: 

ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ համագործակցությունը` որպես ՀՀ գլխավոր դատախազ և ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ: Երկուստեք կարևորվել է փոխգործակցությունը ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև միջազգային տարբեր ատյաններում ՀՀ քաղաքացիների իրավունքների արդյունավետ պաշտպանության առումով: