Տեսադարան

Դատախազությունը զգայուն վերաբերմունք ունի հատուկ կարիքներ ունեցող անձանց նկատմամբ. Աննա Վարդապետյան

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

08.10.2014 | Հայտարարություն

ՀՀ դատախազությունը հետևողական է ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքը խոչնդոտելու վերաբերյալ տեղեկությունների լիարժեք և համակողմանի ուսումնասիրման և ճշգրիտ իրավական գնահատական տալու հարցում:

Ղազախստանի հայկական համայնքի <<Նաիրի>> ասոցիացիայի նախագահ Արտյուշա Կարապետյանի կողմից <<Հայկական Ժամանակ>> օրաթերթի լրագրող Թագուհի Հովհաննիսյանի լրագրողական գործունեությունը խոչնդոտելու վերաբերյալ մամուլի հրապարակումները Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունից ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին՝ ՀՀ քր. դատ. օր-ի 180 և 181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և հետագա ընթացքը լուծելու ցուցումով:

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի կողմից <<Հայկական ժամանակ>> օրաթերթի լրագրող Թ.Հովհաննիսյանը հրավիրվել է  ոստիկանություն, որտեղ վերջինս հաղորդում է ներկայացրել և տվել է բացատրություն դեպքի հանգամանքների վերաբերյալ:

 Նյութերի նախապատրաստման ընթացքում Սփյուռքի նախարարությունից հարցում է կատարվել` Ա. Կարապետյանի` Հայաստանում գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ պարզելու նպատակով, որին ի պատասխան, պարզվել է, որ Ա.Կարապետյանը փառատոնին մասնակցելուց հետո մեկնել է ՀՀ-ից: 

 Միաժամանակ, հարցում է կատարվել ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչություն՝ պարզելու Ա.Հայրապետյանը հատել է ՀՀ սահմանը, թե ոչ:
 

 2014թ. հոկտեմբերի 6-ին, Թ.Հովհաննիսյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը ենթակայության կարգով հանձնվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժին: