ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթի Լիչին: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը և ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելլի Հարությունյանը:
31.05.2014 | Ընդունելություն ՀՀ գլխավոր դատախազությունում

ՀՀ գլխավոր դատախազը դեսպանին ներկայացրել է ՀՀ դատախազության գործունեության առաջնահերթությունները, իրականացվելիք բարեփոխումները: Դեսպան Լիչը պատրաստակամություն է հայտնել առավել զարգացնել փոխգործակցությունը ՀՀ գլխավոր դատախազության հետ, ի նպաստ, Հայաստանում ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդման: ՀՀ գլխավոր դատախազը վստահեցրել է, որ իրավապահ համակարգի գործուներությունն ուղղված է ապահովվելու ՀՀ քաղաքացիների և ՀՀ-ում գտնվող անձանց իրավունքներն ու ազատությունները, օրինական շահերը, և ամրապնդելու հանրության վստահությունը պետական համակարգի նկատմամբ` որպես յուրաքանչյուրի իրավունքների երաշխավոր: