Տեսադարան

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

01.07.2014 | Հուլիսի 1-ը ՀՀ դատախազության աշխատակցի օրն է

ՀՀ գլխավոր դատախազության նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ նվիրված դատախազության աշխատողի օրվան եւ դատախազության 96-րդ տարեդարձին: Նիստին մասնակցում էին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ Կառավարությանն առընթեր ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՀՔԾ  պետ Վահրամ Շահինյանը, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը: 

  Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը շնորհակալություն հայտնելով բոլոր դատախազներին և դատախազական անձնակազմին ամբողջ ներուժով աշխատելու համար, վստահություն  հայտնեց, որ հաջորդ տարի առիթ և հիմք կլինի արձանագրելու և ավելի ընդգծելու այն աշխատանքը, որը կատարվել  և կատարվում է:
"Մենք բոլորս կոչված ենք ապահովելու օրինականությունն ու  արդարությունը, և դա մեր գործունեության հիմնական անշեղ սկզբունքն է: Ես համոզված եմ, որ այդ սկզբունքի հետևողական իրականացումը ուղղակիորեն կհանգեցնի աշխատանքի արդյունավետությանը և երկրում օրինականության և արդարության երաշխավորմանն ու առավել ամրապնդմանը", իր խոսքում նշեց  ՀՀ գլխավոր դատախազը:  
Դատախազության աշխատողի օրվա առթիվ ՀՀ Նախագահի ուղերձը ընթերցեց  ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանը:
Ուղերձում մասնավորապես նշված է. 
   "Հարգելի՛ դատախազներ,
  Դատախազության հարգելի՛ աշխատակիցներ, 
  Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ:
  Հայաստանի Հանրապետության դատախազությունը երկար ճանապարհ է անցել և այսօր էլ ընթանում է արդիականացման ճանապարհով: Գոհունակությամբ պետք է նկատել, որ դուք ինքներդ եք բացահայտում համակարգում առկա թերություններն ու բացթողումները և հրապարակայնորեն խոսում դրանց վերացման անհրաժեշտության մասին:
Դատախազությունը համալրվում է նոր մտածողությամբ օժտված, բանիմաց ու գիտակ երիտասարդ իրավաբաններով, ովքեր, ավագ սերնդից փոխառելով փորձ ու հմտություն, ի զորու են կենսագործելու Սահմանադրությամբ ամրագրված դատախազական լիազորությունները և հաջողությամբ դիմագրավելու արդի մարտահրավերներին:
 Անհրաժեշտ է այսուհետ ևս շարունակել և ավելի բարելավել հանցավորությանը դիմակայելու, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական արժեքների ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Համոզված եմ, որ սկզբունքայնությամբ ու մասնագիտական պատվախնդրությամբ, կուտակված փորձով և աշխատանքի կազմակերպման նոր մոտեցումներով կկարողանաք արդյունավետ լուծել համակարգի առջև դրված բարդ ու դժվարին խնդիրները:
 Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ նոր ձեռքբերումներ դատախազական դժվարին ծառայության մեջ, առողջություն և երջանկություն ձեզ և ձեր ընտանիքներին":
ՀՀ ԱԺ նախագահի, ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ԱԱԾ տնօրենի, ՀՀ ոստիկանության պետի, ԱԻ նախարարի, ՀՔԾ պետի  կողմից ՀՀ գլխավոր դատախազին և համակարգի մի խումբ աշխատակիցերի շնորհվեցին գերատեսչական մեդալներ, պարգևներ և հուշանվերներ: ՀՀ գլխավոր դատախազը պարգևներ և շնորհակալագրեր հանձնեց դատախազության համակարգի մոտ հինգ տասնյակ աշխատակիցների: