Տեսադարան

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

15.07.2014 | Գևորգ Կոստանյանը մասնակցել է Սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկմանը

ՀՀ գլխավոր դատախազ, ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Կոստանյանը Կոտայքի մարզում մասնակցել է Սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկմանը: Գ.Կոստանյանը կարևորելով սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը, ընդգծել է, որ <<Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում>> հնարավորինս մանրակրկիտ և  ամբողջական ներկայացվել են սահմանադրական ինստիտուտի կիրառման ընթացքում առկա այն թերություները,  բացթողումները, ինստիտուցիոնալ խնդիրները,  որոնց լուծումը,  հնարավոր չէ կարգավորել օրենսդրական, ենթաօրենսդրական ակտերի փոփոխության կամ իրավակիրառ պրակտիկայի փոփոխության եղանակով, այլ անհրաժեշտ են բացառապես սահմանդրաիրավական բարեփոխումներ: Փաստաթղթում ներկայացված են նաև լուծման եղանակներ, որոնք կարող են հանգեցնել երկրում սահմանադրական կարգերի ամրապնդմանն ու կատարելագործմանը:  Գլխավոր դատախազի խոսքով, առաջնահերթ ուշադրություն է դարձվել Սահմանադրության՝ մարդու իրավունքների և ազատություների գլխին․ <<Շատ դեպքերում մենք ունենում ենք սահմանադրական իրավունք, բայց քաղաքացու ունեցած սահմանադրական իրավունքին  համարժեք պարտականություն և պատասխանատվություն պետական մարմինի համար կամ իրավակիրառ մարմնի համար սահմանված չէ։ Կամ եթե սահմանված է, ապա այնպիսի լայն մեկնաբանությունների հնարավորություն է տալիս, որ մենք գործնականում ունենում ենք աղավաղված մոտեցումներ>>,- նշել է Գևորգ Կոստանյանը։ 

 ՀՀ գլխավոր դատախազի համոզմամբ, <<Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը>> հնարավորություն կտա ունենալ պետական կառավարման այնպիսի համակարգ, որտեղ անձերի փոփոխությունը չի հանգեցնի համակարգի փոփոխության և կոնկրետ ոլորտում անկումը կամ արդյունավետության բարձրացումը կախված չի լինի անձի փոփոխությունից: Սահմանդրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է եղել նաև դատական իշխանությունը։ ՀՀ Գլխավոր դատախազը պատասխանել է նաև քննարկաման մասնակիցների հարցերին: