Ա1+ լրատվական կայքում այսօր հրապարակված <<Ծառերը հատում է գլխավոր դատախազի հա՞յրը>> վերնագրով նյութն իր մեջ պարունակում է ակնհայտ ապատեղեկատվություն: ՀՀ գլխավոր դատախազությունը, ևս մեկ անգամ տեղեկացնում է, որ Գլխավոր դատախազի հայրը կամ նրա հետ ազգակցական կապ ուեցող որևէ այլ անձ ոչ մի կերպ չի առնչվում տվյալ հրապարակման մեջ նշված իրադարձությանը: Լրատվամիջոցին հորդորում ենք, առնվազն մասնագիտական էթիկայից ելնելով տարածել ստուգված և ճշգրիտ տեղեկատվություն: Շինարարության հեղինակին պարզելու համար անհրաժեշտ էր ընդամենը դիմել քաղաքային և վարչական պետական մարմիններին:
Անընդունելի համարելով նման գործելաոճը, հուսով ենք , որ այսուհետ, լրատվամիջոցի մեր հարգելի գործընկերներն իրենց հրապարակումներում զերծ կմնան զրպարտչական և ապատեղեկատվական բնույթի հրապարակումներից: