ՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունն ընդունել է աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող Արաբական Միացյալ Էմիրությունների իրավապահ մարմինների ներկայացուցիչներին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների իրավապահ մարմինների միջև համագործակցությանն առնչվող հարցեր: Հստակեցվել են կոնկրետ քրեական գործերով փոխգործակցության առանձնահատկությունները: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է. Բաբայանը, կարևորելով Արաբական Միացյալ Էմիրությունների գործընկերների հետ փոխադարձ վստահության և պրոֆեսիոնալիզմի վրա հիմնված արդյունավետ համագործակցությունը, ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության դատախազության համակարգում ստեղծված են բոլոր նախապայմանները՝ համագործակցության առավել զարգացման նպատակով: