Տեսադարան

Աննա Վարդապետյանի գլխավորությամբ քննարկվել է 8 ամսից ավելի քննվող քրեական գործերի լուծման ընթացքը

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

10.03.2014 | ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպանին

  ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին (Sorin Vasile) և հյուպատոսական ծառայության ղեկավար Դրագոշ Զամսիրեսկուին (Dragosh Zamfirescu): Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը և ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելլի Հարությունյանը:
 ՀՀ գլխավոր դատախազը բարձր գնահատելով տարբեր ոլորտներում  հայ-ռումինական հարաբերությունները,  դրանց զարգացման, սերտացման գործում կարևորել է նաև  երկու պետությունների իրավապահ կառույցների համագործակցությունը: Այդ համատեքստում Գևորգ Կոստանյանը Ռումինիայի նորանշանակ  գլխավոր դատախազին հրավիրել է Հայաստան: 
Դեսպան  Սորին Վասիլեի խոսքով, Հայաստանը նկատելի առաջընթած է արձանագրել խոսքի ազատության, իրավապահ համակարգի աշխատանքի  թափանցիկության և արդյունավետության գործում: 
  ՀՀ գլխավոր  դատախազը վստահեցրել է, որ իրավապահ համակարգի գործուներությունն  ուղղված է ապահովվելու  ՀՀ  քաղաքացիների  և ՀՀ-ում գտնվող անձանց իրավունքները,  ազատությունները, ամրապնդելու օրենքի ուժով պաշտպանված լինելու  վստահությունը: