Տեսադարան

Գլխավոր դատախազի խոսքը Դատախազության աշխատողի օրվան նվիրված նիստին

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

03.12.2013 | ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընդունել է Համաշխարհային Բանկի՝ Հանրային ոլորտի և կառուցվածքային բարեփոխումների խմբի ղեկավարին

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընդունել է Համաշխարհային Բանկի՝ Հանրային ոլորտի և կառուցվածքային բարեփոխումների խմբի ղեկավար Կլաուս Դեկերին /Klaus Decker/: Համաշխարհային Բանկն ավարտել է ՀՀ կառավարության հետ իրականացվող << Դատաիրավական բարեփոխումների>> երկրորդ ծրագիրը, և ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպման նպատակն էր <<Դատաիրավական բարեփոխումների>> երրորդ ծրագրի շրջանակում հստակեցնել այն ոլորտները, որոնք Համաշխարհային Բանկի աջակցությամբ առաջնահերթ բարեփոխման անհրաժեշտություն ունեն: Կլաուս Դեկերին հանձնվեց բարեփոխման անհրաժեշտություն ունեցող ոլորտների և դրանց իրականցման ժամանակացույցն ընդգրկող փաստաթուղթ, որը կազմվել էր հիմք ընդունելով <<Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը>>: Պայմանավորվածություն ձեռք բերվեց փաստաթուղթը երկկողմանի լրամշակելուց հետո դարձյալ հանդիպել՝ քննարկելու դրանում նախանշված բարեփոխումների իրականացման հնարավորությունները: