Տեսադարան

Հայաստանի գլխավոր դատախազը ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ քննարկել է մի շարք հարցեր

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

16.10.2013 | Հանդիպում ՀՀ գլխավոր դատախազությունում` «Վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ պայքարի ուժեղացումը» ծրագրի շրջանակներում

2013 թվականի հոկտեմբերի 16-ին ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի ունեցավ հանդիպում ԵԽ փորձագետ Մաստրիխի համալսարանի պրոֆեսոր Ժերար դը Ժոնգի հետ, ով 2013 թվականի հոկտեմբերի 15-ից 16-ը Երևանում է գտնվում փաստահավաք առաքելությամբ` գնահատելու Հայաստանում քրեակատարողական հաստատություններում վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքների քննության մեխանիզմների արդյուանվետությունը: 

Առաքելությունը Եվրոպական Միության և Եվրոպայի Խորհրդի «Վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ պայքարի ուժեղացումը» տարածաշրջանային համատեղ ծրագրի շրջանակներում է կազմակերպվել` ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր դիրեկտորիատի խնդրանքով: 

Փաստահավաք առաքելությունը ներառում է հանդիպումներ և խորհրդատվություններ` քրեական արդարադատության համակարգի պատասխանատուների հետ: 

Գնահատումն իրականացվելու է հետևյալ ոլորտներով.
 

  • քրեակատարողական հաստատություններում վատ վերաբերմունքի և մարդու իրավունքների այլ լուրջ խախտումների վերաբերյալ բողոքների փոխանցման և դրանցով քննությունների իրավական և ինստիտուցիոնալ կարգավորումներ,
  • քննության տարբեր փուլերում բողոքի` քննության վերաբերյալ կալանավորված անձանց համար տեղեկատվության առկայություն հասանելիություն,
     
  • իրավաբանական օգնության առկայություն, հրատապ անվտանգության միջոցներ և քրեակատարողական հաստատություններում վատ վերաբերմունքի այլ հաղորդումներով,
     
  • վատ վերաբերմունքի փաստաթղթավորման կազմակերպում` ներառյալ դատաբժշկական փորձաքննություններ,
     
  • դատավարական և կազմակերպական լուրջ երաշխիքներ քննության ընթացքում (կալանավորման մասին տեղեկացում, փաստաբանի և բժշկի մատչելիություն, համապատասխան գրանցումներ և գրառումներ, դատավորների, դատախազների և քրեակատարողական հաստատությունների դերը), քննության արդյունավետության և այս ոլորտում առանձին դերաբաշխման վերաբերյալ առանձնահատուկ չափանիշներ (անկախություն, բազամկողմանիություն, հանրային անվտանգություն, հանրային լսումներ, իրավասությունների և պատժաչափի համաչափություն),
     
  • քրեակատարողական հաստատությունների կապակցությամբ ազգային կանխարգելիչ մեխանիզմի գործունեության արդյունավետություն:


Փորձագետի հետ հանդիպմանը մասնակցում էին` ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր դիրեկտորիատից ծրագրի համակարգող Լեոնիդ Անտոնին, ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելլի Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ Վարդան Ավետիսյանը, ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Հարություն Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Տիգրան Պողոսյանը և «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի ղեկավար Արտաշես Ջավադյանը: