Տեսադարան

Արթուր Դավթյանի ելույթը ՀՀ դատախազության համակարգի հիմնադրման 104-ամյակի առթիվ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

28.08.2013 | ՀՀ գլխավոր դատախազը պարգևատրել է դեսպաններին

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին և Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիթովին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցությանը վերաբերող հարցեր` կարևորելով հատկապես հանցավորության դեմ պայքարում, մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում իրավապահ մարմինների համագործակցությունը` անկախ պետական սահմաններից:

ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել դեսպաններին` Իտալիայի, Ղազախստանի և Հայաստանի դատախազությունների միջև համագործակցության զարգացման ուղղությամբ ձեռնարկած քայլերի համար և պարգևատրել նրանց « ՀՀ դատախազության 95 տարի » հոբելյանական մեդալով:

«ՀՀ դատախազության 95 տարի » հոբելյանական մեդալով պարգևատրվել է 8 դիվանագետ` Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության, Ռումինիայի, Իտալիայի և Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանները, ինչպես նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը և իրավաբանական հարցերով խորհրդատուն: