Տեսադարան

Դատախազությունը զգայուն վերաբերմունք ունի հատուկ կարիքներ ունեցող անձանց նկատմամբ. Աննա Վարդապետյան

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

29.04.2013 | Այսօր Հայաստան կժամանի ԻԻՀ գլխավոր դատախազը

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավերով այսօր աշխատանքային այցով Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ՝ Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեիի գլխավորած պատվիրակությունը։

Եռօրա այցի ընթացքում կողմերը կքննարկեն մասնավորապես անդրազգային հանցավորության դեմ պայքարում միմյանց իրավական օգնություն ցուցաբերելու, քաղաքացիների ու իրավաբանական անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը վերաբերող հարցեր։ Բանակցությունների արդյունքում նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազները կստորագրեն համագործակցության մասին Հուշագիր։