Տեսադարան

Ադրբեջանի ԶՈւ-ի կատարած հանցագործությունները

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

24.05.2013 | ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Համաշխարհային բանկի Երեւանյան գրասենյակի ղեկավարին

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է  Համաշխարհային բանկի Երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապիին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են  դատախազությունում էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրմանը վերաբերող հարցեր։

ՀՀ գլխավոր դատախազը կարեւորել է  դատախազությունում  էլեկտրոնային  կառավարման համակարգի ներդնումը՝ նշելով, որ այն ներառվել է նաեւ  ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի մեջ՝ հաշվի առնելով դրա անհրաժեշտությունը։  Մասնավորապես ծրագրով նախատեսվում է  դատախազական գործունեության արդյունքների  մատչելի հաշվառումն ու վերլուծությունը ապահովող «Դատախազի աշխատանքի մասին» վիճակագրության,   ՀՀ դատախազությունում արխիվից օգտվելու մատչելիությունն ապահովող արխիվի վարման էլեկտրոնային կառավարման համակարգչային համակարգերի մշակումն ու ներդնումը։ Էլեկտրոնային կառավարման մշակումը դատախազության համակարգի համար, ՀՀ գլխավոր դատախազի գնահատմամբ, կնպաստի նաեւ դատախազական գործառույթների, այդ թվում հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության արդյունավետության բարձրացմանը։

Պարոն Ժան Միշել Հապիին հավաստել է Համաշխարհային բանկի հետաքրքրվածությունը դատախազության հետ համագործակցության հարցում եւ նշել.  «Երկրի գործընկերության նոր ռազմավարության» շուրջ ընթացիկ խորհրդակցությունները կարող են լավագույն մեկնակետը հանդիսանալ Համաշխարհային բանկի կողմից դատախազությանը աջակցելու հնարավորությունները բացահայտելու համար»։

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել շարունակել փոխգործակցությունը, այդ թվում էլեկտրոնային կառավարման համակարգի մշակումն ու ներդնումը ապահովելու ուղղությամբ։