Տեսադարան

Աննա Վարդապետյանի գլխավորությամբ քննարկվել է 8 ամսից ավելի քննվող քրեական գործերի լուծման ընթացքը

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

17.06.2013 | ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար տիկին Թեա Ցուլուկիանիի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրներում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին, դատախազական համակարգերի առանձնահատկություններին վերաբերող հարցեր։

Հյուրի խնդրանքով` ՀՀ գլխավոր դատախազը մանրամասնել է նաեւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Հայաստանի դրական փորձը, արձանագրված ձեռքբերումներն ապահովելու ուղղությամբ իրականացված քայլերը։

Կողմերը պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունը՝ նախանշելով երկու երկրների դատախազությունների միջեւ համագործակցությունը զարգացնելու նոր ուղղություններ։