Տեսադարան

Ադրբեջանի ԶՈւ-ի կատարած հանցագործությունները

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

10.04.2013 | ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ներկայացուցիչներին

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի պաշտոնյաներ Քեթրին Նյուքոմբին եւ Ժաստին Ֆրիդմանին։ Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը, դեսպանատան իրավախորհրդատու Ջոն Լուլեջյանը։

Կողմերը քննարկել են փետրվարի 18-ին տեղի ունեցած ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերը, հաղորդումներն ստուգելու ուղղությամբ Հայաստանի իրավապահ մարմինների ձեռնարկած քայլերի եւ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծին վերաբերող հարցեր։

 

ՀՀ գլխավոր դատախազը հյուրերին տեղեկացրել է ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերին արձագանքելու ուղղությամբ դատախազությունում ձեւավորված կառուցակարգերի մասին՝  նշելով, որ հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների  պատշաճ գրանցումն ու դրանց համարժեք քրեաիրավական գնահատական տալն ապահովելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որն իրականացրել է   դատախազական հսկողությունը : Խմբում ընդգրկվել  է 12 դատախազ: Աշխատանքային խմբի գործունեության համակարգումը կիրականացնի ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը։

 
Ա.Հովսեփյանն արձանագրել է, որ գրանցվել է 266 հաղորդում, որոնցից 192-ը՝ ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա։ Դրանց քննարկման արդյունքներով հարուցվել է 13 քրեական գործ, որոնցից 5-ը՝ 7  անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան։ Արձանագրելով ընտրախախտումների վերաբերյալ քրեական գործերի քննության առանձնահատկություններն ու դժվարությունները՝ կողմերը կարեւորել են դրանց պատշաճ եւ համարժեք քրեաիրավական գնահատական տալն ու մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելը,  ընդգծել, որ  միայն համարժեք պատժողական քաղաքականությունը կարող է ունենալ կանխարգելիչ նշանակություն։
 
Անդրադառնալով քրեական դատավարության նոր օրենսգրքի մշակման աշխատանքներին՝ զրուցակիցները շեշտել են նոր օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը։ Հյուրերը բարձր են գնահատել այդ ուղղությամբ դատախազության ձեռնարկած քայլերն ու դերակատարությունը եւ հավաստել իրենց պատրաստակամությունը աջակցելու իրականացվող բարեփոխումներին՝ ուղղված Հայաստանում օրենքի գերակայության ամրապնդմանն ու ժողովրդավարության զարգացմանը։