Փետրվարի 12-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարում էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Կոլեգիայի նիստում քննարկվեցին Հայաստանի Հանրապետության դատախազության 2012 թվականի աշխատանքի արդյունքները: Ըստ աշխատանքի ուղղությունների` զեկուցումներով հանդես եկան ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Արամ Թամազյանը, Մնացական Սարգսյանը, Արմեն Դանիելյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Կոստանյանը:
Կոլեգիայի աշխատանքներն ամփոփեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Մամուլի հաղորդագրությանը կցվում է 2012թ. ընթացքում ՀՀ դատախազության մարմինների գործունեության թվական ցուցանիշներն արտացոլող համառոտ տեղեկանք։
12.02.2013 | Կոլեգիայի ընդլայնված նիստ` գլխավոր դատախազությունում
