Տեսադարան

Դատախազությունը զգայուն վերաբերմունք ունի հատուկ կարիքներ ունեցող անձանց նկատմամբ. Աննա Վարդապետյան

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

Գրիգոր Վալիկոյի Էլիզբարյան

Գրիգոր Վալիկոյի Էլիզբարյան


ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ,


ՀՀ զինվորական դատախազ

 

Արդարադատության առաջին դասի խորհրդական


Ծնվել է 1969 թվականի հունվարի 16-ին Վրաստանի Ախալքալակի շրջանի Կարտիկամ գյուղում:


Մասնագիտական գործունեություն

 

2022 թվականի դեկտեմբերի 21-ին նշանակվել է ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

2022 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 20-ը եղել է ՀՀ զինվորական դատախազի, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնակատար:

01.11.2022 - 20.12.2022թթ. - ՀՀ զինվորական դատախազի տեղակալ,

31.08.2018 - 01.11.2022թթ. - Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազ,

20.07.2017 - 31.08.2018թթ. - Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ,

29.10.2013 - 20.07.2017թթ. - Լոռու մարզի դատախազ,

13.12.2012 - 29.10.2013թթ. - Լոռու կայազորի զինվորական դատախազ,

02.04.2012 - 13.12.2012թթ. - Շիրակի կայազորի զինվորական դատախազ,

27.07.2000 - 02.04.2012թթ. - Գուգարքի, այնուհետև՝ Լոռու կայազորի զինվորական դատախազի տեղակալ,

28.02.1997 - 27.07.2000թթ. - ՀՀ զինվորական դատախազության ՀԿԳ քննիչ,

04.07.1994 - 28.02.1997թթ. - Երևանի կայազորի զինվորական դատախազության ավագ քննիչ,

12.05.1994 - 04.07.1994թթ. - Երևանի կայազորի զինվորական դատախազության քննիչ,

1993թ. - ՀՀ ՊՆ զինվորական ոստիկանություն, հետաքննիչ,

1986-1987թթ. - Երևանի կապի կենտրոնական բաժանմունք, մեխանիկ:

 

 

Կրթություն

1987 – 1993թթ. – սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ ստանալով իրավաբանի որակավորում:

 


Այլ տվյալներ

18.06.1988-22.08.1989թթ. - ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
19.09.2006թ. - ստացել է արտահերթ դասային աստիճան:
27.06.2013թ. – պարգևատրվել է «Դատախազության 95 տարի» հոբելյանական մեդալով,
25.06.2014թ. – պարգևատրվել է «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով,
13.07.2018թ. – պարգևատրվել է «ՀՀ դատախազության 100-ամյակ» հոբելյանական մեդալով,
20.07.2020թ. – պարգևատրվել է «ԱՊՀ ԳԴՀԽ 25-ամյակ» հոբելյանական մեդալով,
30.06.2022թ. – ստացել է «Դատախազության պատվավոր աշխատող» կոչում և համապատասխան կրծքանշան։

Ամուսնացած է, ունի երկու դուստր: