Տեսադարան

Արթուր Դավթյանը հանդիպել է Եգիպտոսի գլխավոր դատախազին. ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

15.04.2008 | Ապրիլի 15-ի դրությամբ նախնական կալանքի տակ է գտնվում 78 անձ

Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու առթիվ  ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում  ավարտվել է   եւս 4 մեղադրյալի՝  Սողոմոն Երիցյանի, Հարություն Մկրտչյանի, Յաշա Մելքոնյանի եւ Հովհաննես Մխոյանի  մասով նախաքննությունը:

Նրանց վերաբերյալ գործերն անջատվել են առանձին վարույթ եւ ուղարկվել դատարան:
Նախաքննությամբ  ձեռք բերված ապացույցների հիման վրա՝  Յ.Մելքոնյանին եւ Ս.Երիցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի  1-ին մասով ( իշխանության ներկայացուցչի կյանքի  ու առողջության համար ոչ վտանգավոր բռնության գործադրում՝ կապված նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ), Հ.Մկրտչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու համար, Հ. Մխոյանին՝ՀՀ քրեական օրենսգրքի  334-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված գործողություններ անելու,  զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Սասուն Միքայելյանին  իրավապահ մարմիններից թաքնվելու հարցում աջակցելու, նրան պարտակելու համար:

Ս.Երիցյանի եւ Յ.Մելքոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Հ.Մխոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը, նախաքննական մարմնի որոշմամբ, փոխարինվել է  չհեռանալու մասին ստորագրությամբ: Նրանց վերաբերյալ քրեական գործերն ուղարկվել են Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան: Հ.Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ քրեական գործն ուղարկվել է Երեւանի քրեական դատարան:

Նախաքննական մարմնի որոշմամբ մեղադրյալներ, նախնական կալանքի տակ գտնվող Վահագն Հարեյանի, Վեմիր Մխիթարյանի, Ֆրունզե Ստեփանյանի, Ալեքսան Վարդանյանի, Պետրոս Հակոբյանի նկատմամբ փոխվել է ընտրված խափանման միջոցը: Հաշվի առնելով, որ նրանց մասով անհրաժեշտ քննչական գործողությունները կատարվել են եւ նրանց ազատության մեջ գտնվելը չի խոչընդոտի հետագա նախաքննությանը՝ Վ.Հարեյանի, Վ.Մխիթարյանի, Ֆ.Ստեփանյանի, Ա.Վարդանյանի եւ Պ.Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում Հրազդան քաղաքի բնակիչ Էդիկ Խաչատրյանը 14.04.08թ. ներգրավվել է որպես մեղադրյալ եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Այսպիսով՝ սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու առթիվ  ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, ապրիլի 15-ի դրությամբ, նախնական կալանքի տակ է գտնվում  78 անձ, եւս 16 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Եվս երեք անձ ձերբակալվել է  2008 թվականի մարտի 1-2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու կասկածանքով:

Ապրիլի 15-ի դրությամբ դատարան է ուղարկվել 20 քրեական գործ՝ 20 անձի վերաբերյալ, որոնցից 3-ի՝ Դավիթ Համբարձումյանի, Մեսրոպ Զաքարյանի եւ  Ռաջու Պետրոսյանի մասով դատաքննությունն ավարտվել է: Նշված երեք մեղադրյալներն ընդունել են առաջադրված մեղադրանքը եւ նրանց  խնդրանքով  կիրառվել է արագացված դատաքննության կարգը: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել Դ.Համբարձումյանին, Մ.Զաքարյանին եւ Ռ.Պետրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը (իշխանության ներկայացուցչի կյանքի  ու առողջության համար ոչ վտանգավոր բռնության գործադրում՝ կապված նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ):

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 12.04.08թ. դատավճռով Դ.Համբարձումյանը դատապարտվել է ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով Դավիթ Համբարձումյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով:

Նույն դատարանի 14.04.08թ. դատավճիռներով Մ.Զաքարյանը դատապարտվել է ազատազրկման 2 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով, իսկ Ռ.Պետրոսյանը՝ դատապարտվել է ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով: