ՀՀ գլխավոր դատախազի հրամանով 2009 թվականի մարտի 3-ին աշխատանքից ազատվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազ Ալեքսան Անդրեասյանը:
ՀՀ գլխավոր դատախազի նույն օրվա հրամաններով կատարվել են նաեւ մի քանի փոխատեղումներ.
Գագիկ Խաչիկյանը նշանակվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազ՝ ազատվելով Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազի պաշտոնից:
Հակոբ Բաբայանը նշանակվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազ՝ ազատվելով Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազի պաշտոնից:
Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազ է նշանակվել Հովիկ Սուքիասյանը՝ ազատվելով Արարատի մարզի դատախազի տեղակալի պաշտոնից: