Տեսադարան

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

18.05.2009 | Հայաստանի եւ Չեխիայի գլխավոր դատախազները ստորագրել են համագործակցության մասին Հուշագիր

Հայաստանի Հանրապետության  գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ու   Չեխիայի Հանրապետության գլխավոր դատախազ Ռենատա Վեսեցկան մայիսի 18-ին  Երեւանում ստորագրել են համագործակցության մասին հուշագիր:

Հաշվի առնելով միջազգային բնույթ ունեցող կազմակերպված հանցավորության եւ դրա դրսեւորումների աճը, որոնց թվում է մարդկանց առեւտուրը եւ անօրինական միգրացիան՝ կողմերը պարտավորվել են համագործակցել եւ իրավական օգնություն ցույց տալ միմյանց մարդկանց առեւտրի  եւ անօրինական միգրացիայի կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի ուղղությամբ, ինչպես նաեւ  ակտիվացնել համագործակցությունը քաղաքացիների եւ իրավաբանական անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության բնագավառում:

Մինչ հուշագրի ստորագրումը տեղի ունեցավ նաեւ երկու երկրների դատախազությունների կոլեգիայի համատեղ նիստ, որի ընթացքում  քննարկվել են  Հայաստանի եւ Չեխիայի դատախազական համակարգերում իրավականացվող բարեփոխումներին, գործառույթներին եւ խնդիրներին, միջազգային համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադառնալով երկու երկրների դատախազությունների համագործակցության զարգացման ուղիներին եւ անհրաժեշտությանը՝ կողմերը կարեւորել են հանցավորության դեմ պայքարում  համագործակցված աշխատանքը, փորձի փոխանակումը եւ  համաձայնություն  ձեռք  բերել ստորագրել նաեւ առանձին միջոցառումների ծրագիր:

Նախատեսվում է, որ ծրագիրը կստորագրվի Պրահայում, Չեխիայի գլխավոր դատախազի հրավերով Հայաստանի գլխավոր դատախազի աշխատանքային այցի ժամանակ: Մայիսի 18-ին Չեխիայի գլխավոր դատախազության պատվիրակությունն այցելեց նաեւ Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը:

Չեխիայի գլխավոր դատախազ տիկին Ռենատա Վեսեցկայի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով  Հայաստան է ժամանել ՀՀ գլխավոր դատախազի հրավերով՝ մայիսի 16-ին: Նույն օրը պատվիրակությունն այցելել էր  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ նրանց ընդունել էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն: