Տեսադարան

Արթուր Դավթյանի հրավերով Հայաստանում էր ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

22.08.2012 | ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Եվրոպայի խորհրդի փորձագետին

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է «Վատ վերաբերմունքի եւ անպատժելիության դեմ պայքարի ուժեղացման» ծրագրի շրջանակներում Եվրպայի խորհրդի փորձագետ Էրիկ Սվանիձեին: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեն:

 Հանդիպման ընթացքում քննարկվել են մասնավորապես քրեական գործերով ոստիկանության բաժիններում վկաների, բերման ենթարկվածների, ձերբակալվածների նկատմամբ բռնությունների կամ այլ վատ վերաբերմունքի վերաբերյալ դիմում բողոքների քննարկման առանձնահատկանություններին առնչվող  հարցեր: Կողմերը կարեւորել են այդօրինակ ահազանգերով հատկապես անկողմնակալ եւ բազմակողմանի քննության իրականացումը՝ անկախ քննչական մարմնի մասնագիտացված ստորաբաժանման կողմից:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել շարունակել փոխգործակցությունն ու օրենսդրական դաշտի զարգացման ուղղությամբ աշխատանքները՝ հաշվի առնելով եվրոպական չափանիշները: