2012թ. փետրվարի 15-ից ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իրականացրել է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կայքերի հերթական մոնիտորինգը, որը 2010 և 2011 թվականներին իրականացրած համանման դիտարկումների շարունակությունն է:
Կոմիտեն ուսումնասիրել է պետական մարմինների 52 կայք, որոնք բաժանվել են 3 խմբերի: Երրորդ խմբում ընդգրկված են ՀՀ Նախագահի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ սահմանադրական դատարանի, ՀՀ դատախազության, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պաշտոնական կայքերը, որոնց շարքում ՀՀ դատախազության կայքէջը 55,58 տոկոս արդյունքով համարվել է առաջատարը` տեղեկատվության թափանցիկության առումով: