Տեսադարան

Արթուր Դավթյանի հրավերով Հայաստանում էր ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

13.09.2012 | Անօրեն լրատվամիջոցը

«Հայկական ժամանակ» օրաթերթը, խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները, զբաղված է ակնհայտ զրպարտչական  տեղեկություններ տարածելով: Մասնավորապես` տվյալ թերթը 2012 թվականի սեպտեմբերի 13-ի  թիվ 156 համարում տպագրել է, թե ՀՀ գլխավոր դատախազը չի կատարել «Դատախազության մասին» ՀՀ օրենքի պահանջը, ըստ որի՝ ամեն տարի ԱԺ պետք է ներկայացնի ՀՀ դատախազության 2011 թվականի գործունեության մասին հաշվետվությունը, ինչն ուղղակի սուտ է:

Ի գիտություն «Հայկական ժամանակի»՝ տեղեկացնում ենք, որ 2007 թվականին ընդունված «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` Գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով (այսուհետ` Ազգային ժողով) և Հանրապետության Նախագահին է ներկայացնում դատախազության նախորդ տարվա գործունեության մասին հաղորդում: Եւ ի կատարումն օրենքի պահանջի` յուրաքանչյուր տարի ներկայացվել է գրավոր հաղորդում՝  ՀՀ  Նախագահին եւ ԱԺ-ին: 2011 թվականի գործունեության մասին հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ Նախագահին եւ ԱԺ-ի նախագահին է ներկայացրել 2012 թվականի մարտի 29-ին (ելքի համար N20/10-163-12)՝ ծառայական փոստով` ՀՀ ԱԱԾ-ի սուրհանդակային կապի վարչության միջոցով:

Օրենքը չի նախատեսում, որ տվյալ հաղորդումները  պետք է տեղադրվեն դատախազության ինտերնետային էջում, հետեւաբար դրանք հրապարակելու  պարտավորություն դատախազությունը չունի: 

ԱԺ-ին հաղորդում չներկայացնելու մասին «Հայկական ժամանակի»` սեպտեմբերի 13-ին տարածած լուրը  ակնհայտ սուտ է եւ զրպարտություն: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087 պրիմ հոդվածի համաձայն,  զրպարտություն է համարվում անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելը, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Ավելին, թերթը ողջամտության սահմաններում միջոցներ չի ձեռնարկել` պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը: Համենայն դեպս՝ ՀՀ դատախազությունը «լուրի» իսկությունը ճշտելու վերաբերյալ որեւէ հարցում՝ բանավոր կամ գրավոր, տվյալ թերթից չի ստացել: Եվ հրապարակային ներկայացվել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, ինչն արդեն լրագրողական օրինական գործունեության հետ որեւէ աղերս չունի: