ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հոսեփյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխարենկոին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր: Բարձր գնահատելով ձեւավորված հարաբերությունները՝ կողմերը նախանշել են համագործակցությունը զարգացնելու նոր ուղիներ: