Տեսադարան

Արթուր Դավթյանի հրավերով Հայաստանում էր ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

04.10.2012 | ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է ԱՄՆ դեսպանության նորանշանակ մշտական իրավախորհրդատուին

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Դանիելյանն այսօր ընդունել է Հայաստանում  ԱՄՆ դեսպանության նորանշանակ մշտական իրավախորհրդատու Ջոն Լուլեջյանին:  Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Սթիվ Կեսլերը, ով ավարտում է մշտական իրավախորհրդատուի իր առաքելությունը Հայաստանում:

Ողջունելով հյուրին՝ Ա.Դանիելյանը հաջողություն մաղթեց նրան` իր առաքելությունն իրականացնելու ընթացքում՝ հույս հայտնելով, որ կշարունակվեն ձեւավորված արդյունավետ համագործակցության ավանդույթները:  Արձանագրելով պետությունների միջեւ իրավական համագործակցության բնագավառը կարգավորող համաձայնագրերի բացակայությունը՝ կողմերը բարձր գնահատեցին  երկուստեք դրսեւորվող պատրաստակամությունը` համագործակցելու հանցավորության դեմ պայքարում, որի շնորհիվ ձեւավորվել է դրական փորձ, եւ  հույս հայտնեցին, որ  առաջիկայում եւս  կպահպանվեն ու ավելի կզարգացվեն փոխգործակցության մեխանիզմները: 

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Դանիելյանը շնորհակալություն հայտնեց Ս. Կեսլերին` անցած մի քանի տարիների ընթացքում բեղմնավոր ու արդյունավետ աշխատանքի համար: