Տեսադարան

Գլխավոր դատախազի խոսքը Դատախազության աշխատողի օրվան նվիրված նիստին

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

16.09.2009 | Ստորագրվեցին 9-րդ եւ 10-րդ արձանագրությունները

2009թ. սեպտեմբերի 16-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչն և ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ստորագրեցին Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև կնքված թմրադեղերի հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-hամաձայնագրի փոփոխության մասին երկու արձանագրություն: Համաձայն սույն 9-րդ և 10-րդ փոփոխությունների՝ ԱՄՆ Կառավարությունը 2,286,050  ԱՄՆ դոլարի լրացուցիչ օժանդակություն  կտրամադրի ՀՀ Կառավարությանը մի շարք աջակցության ծրագրերի իրականացման համար:

Այս ֆինանսավորումը կնպաստի Հայաստանի հետևյալ հաստատությունների զարգացմանը և երկկողմ ծրագրերի իրականացմանը` քրեափորձագիտական ինստիտուտի զարգացում, Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի զարգացման ծրագիր, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի մշտական իրավախորհրդատուի ծրագիր, «Փրոջեքթ հարմոնիի» ԶԱՆԳ Հայաստանի իրավական սոցիալականացման ծրագիր, Ամերիկյան փաստաբանների ընկերակցության իրավունքի գերակայության նախաձեռնության ծրագիր, թրաֆիկինգի զոհերի օժանդակության ծրագիր և Հայաստանի իրավապահ ուսումնական հաստատությունների զարգացման ծրագիր:

2001 թվականի հունիսի 11-ին սկզբնական Համաձայնագիրը ստորագրելուց ի վեր Միացյալ Նահանգների Կառավարությունը իրավապահ ոլորտին աջակցելու նպատակով դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության գրասենյակի միջոցով Հայաստանին է տրամադրել ավելի քան տասներկու միլիոն ԱՄՆ դոլար:

Արձանագրությունների ստորագրման արարողությունից հետո գլխավոր դատախազն ու դեսպանը պատասխանեցին լրագրողների հարցերին: