Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսին:
Դեսպանը ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացրել գրասենյակի՝ մարդու իրավունքների հարցերով նոր պատասխանատուին՝ Շահրինիսո Նաջմետդինովային:
Քննարկվել են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ դատախազության միջեւ ձեւավորված համագործակցության փորձին, ներկայումս համատեղ իրականացվող աշխատանքներին վերաբերող հարցեր՝ կարեւորելով համագործակցության ընդլայնումը: