Տեսադարան

Արթուր Դավթյանի հրավերով Հայաստանում էր ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

20.11.2009 | ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ընդունել է Ագոյի խմբի պատվիրակությանը

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է  Ագոյի խմբի պատվիրակությանը` ԵԽ-ում Ռումինիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ստելիան Ստոյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Զ.Մնացականյանը,  Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեն:

Հանդիպման ընթացքում հյուրերի խնդրանքով քննարկվել է 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ գրանցված 10 մահվան դեպքերի, ոստիկանության աշխատակիցների կողմից կիրառված բռնարարքների բացահայտմանը վերաբերող հարցեր: ՀՀ գլխավոր դատախազը մանրամասն ներկայացրել է գրանցված մահվան դեպքերը բացահայտելու  ուղղությամբ կատարված աշխատանքները, արդյունքներն ու բացթողումները՝ վստահեցնելով, որ դատախազությունը նախանձախնդիր է դրանց բացահայտման հարցում: «Նախաքննությունը չի կասեցվելու, շարունակվելու են ակտիվ քննչական եւ օպերատիվ-որոնողական աշխատանքները մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար»,- շեշտել է գլխավոր դատախազը՝ տեղեկացնելով, որ հանձնարարություններ են ուղարկվել ոստիկանության եւ ԱԱԾ՝ ակտիվացնելու օպերատիվ-որոնողական աշխատանքները:

Անդրադառնալով  ոստիկանների կողմից կիրառված բռնություններին՝ ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ  նախաքննությամբ հիմնավորվել է առանձին դեպքերում ոստիկանների կողմից անհարկի ֆիզիկական ուժ գործադրելու հանգամանքը եւ 4 ոստիկանի առաջադրվել է մեղադրանք պաշտոնեական լիազորություններն անցնելու համար՝ զուգորդված բռնությամբ:

«Բռնարարք իրականացրած յուրաքանչյուր անձ պետք է ենթարկվի պատասխանատվության եւ դատախազությունը հետամուտ է լինելու բոլոր բռնարարքների բացահայտմանը՝ անկախ նրանից դա կատարվել է ոստիկանի, թե զանգվածային անկարգության մասնակցի կողմից»,- նշել է Ա.Հովսեփյանը: