ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանն այսօր ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հարաբերությունների գրասենյակի ավագ դատախազ Անդրեա Թիսիին:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հանցավորության դեմ պայքարում Հայաստանի եւ ԱՄՆ-ի իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցերի:
Արձանագրելով, որ չնայած իրավական փոխօգնություն մասին համաձայնագրի բացակայությանը Հայաստանի եւ ԱՄՆ-ի իրավապահների միջեւ ձեւավորվել է համագործակցության լավ փորձ՝ կոնկրետ քրեական գործերով հանցագործներին բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու հարցում՝ կողմերը կարեւորել են համագործակցության իրավական կարգավորումը՝ քննարկելով դրա հնարավոր մեխանիզմներին վերաբերող հարցեր: