Փետրվարի 24-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարում էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Կոլեգիայի նիստում քննարկվեցին Հայաստանի Հանրապետության դատախազության 2009 թվականի աշխատանքի արդյունքները:
Ըստ աշխատանքի ուղղությունների` զեկուցումներով հանդես եկան ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Արամ Թամազյանը, Մնացական Սարգսյանը, Արմեն Դանիելյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Խաչատուրյանը, ելույթներ ունեցան ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ա.Բաղդասարյանը, Երեւան քաղաքի դատախազ Հրաչյա Բադալյանը, ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական վարչության պետ Արտակ Հարությունյանը:
Կոլեգիայի նիստին հրավիրվել եւ մասնակցել են ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա.Բաղդասարյանը, ՀՀ ոստիկանապետ Ա.Սարգսյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Ա.Միրզոյանը, ԼՂՀ գլխավոր դատախազ Ա.Ղարամյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, պետական եկամուտների կոմիտեի եւ ՀՀ պաշտպանության նախարարության քննչական վարչությունների ղեկավարները:
Կոլեգիայի աշխատանքներն ամփոփեց ՀՀ գլխավոր դատախազը:
Մամուլի հաղորդագրությանը կցվում է 2009թ. ընթացքում ՀՀ դատախազության մարմինների գործունեության թվական ցուցանիշներն արտացոլող համառոտ տեղեկանք: