Տեսադարան

Վլադիվոստոկում կայացել է ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազների հանդիպումը

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

04.03.2010 | Գլխավոր դատախազը մասնակցել է պետական եկամուտների կոմիտեում տեղի ունեցած խորհրդակցությանը

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մարտի 3-ին մասնակցել է ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեում տեղի ունեցած խորհրդակցությանը:

ՀՀ գլխավոր դատախազը մասնավորապես անդրադարձել է հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունքներին, կոմիտեի քննչական եւ օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների աշխատանքներին: ՀՀ գլխավոր դատախազը կարեւորել է հարկային-մաքսային մարմինների կողմից օրենսդրության պահանջների խիստ պահպանումը եւ հետեւողականությունը՝ հատկապես արձանագրված խախտումները վեր հանելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում: Աս առումով ՀՀ գլխավոր դատախազն առանձնացրել է պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնի գործունեությունը՝ ընդգծելով, որ վերջինս պետք է կարողանա վեր կանգնել գերատեսչական շահից՝ փորձելով յուրաքանչյուր գործով բացահայտել պաշտոնատար այն անձանց, որոնց գործողությունների կամ անգործության, թողտվության, անփութության կամ հանցավոր համաձայնության հետեւանքով հարկային-մաքսային ոլորտներում տեղի է ունեցել այս կամ այն քրեորեն հետապնդելի արարքը:

Հանցագործության լրիվ եւ բազմակողմանի քննությամբ պետք է բացահայտվեն այս կամ այն ապօրինի տնտեսական գործունեություն իրականացնող իրական անձինք, ինչը պետք է նպաստի ոչ միայն դրածո անձանց, այլ նաեւ իրական կազմակերպիչների եւ օժանդակողների քրեական պատասխանատվության ենթարկելուն: Առավել եւս, երբ դատախազական գործառույթների իրականացման արդյունքում վերջին տարիներին հաջողվել է ձեւավորել ինչպես տնտեսական ապօրինի գործունեություն ծավալած դրածո անձանց, այնպես էլ դրանց կազմակերպիչների գործողություններին քրեաիրավական գնահատական տալու դատական պրակտիկա:

«Ակնհայտ է, որ տնտեսավարող սուբյեկտը միայնակ չի կարող խուսափել հարկային պարտավորություններից կամ առանց մաքսազերծման ապրանք ներկրել- արտահանել: Քրեական գործերով պետք է կարողանալ բացահայտել նրանց օժանդակող անձանց՝ անկախ նրանից դա տեղի է ունեցել չարամիտ դիտավորությամբ, թե ուղղակի չիմացության, անփութության հետեւանքով»,- նշել է Ա.Հովսեփյանը՝ ավելացնելով, որ հանցագործության մասնակից բոլոր անդամների բացահայտումը միայն կարող է նպաստել այդօրինակ հանցագործությունների կանխարգելմանը, հանրության վստահության ձեռքբերմանը: 
Խորհրդակցության ընթացքում նշվեց նաեւ անապրանք շրջանառության դեմ արդյունավետ պայքար մղելու անհրաժեշտությունը՝ արձանագրելով, որ անապրանք շրջանառությունը մի կողմից նպաստում է տվյալ ոլորտում հանցագործության կատարմանը, միեւնույն ժամանակ հանցագործության քողարկմանը: