ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանը ապրիլի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների միջեւ ձեւավորված բարիդրացիական հարաբերություններին եւ մթնոլորտին՝ կարեւորելով դատաիրավական մարմինների մեջեւ համագործակցության զարգացումը: Դեսպանը հավաստել է իր երկրի պատրաստակամությունը զարգացնելու դատախազությունների միջեւ համագործակցությունը, այդ թվում՝ կոնկրետ հանցատեսակների, օրինակ՝ կոռուպցիայի եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարում: Դեսպանը ՀՀ գլխավոր դատախազին հրավիել է Չինաստան՝ աշխատանքային այցով:
Ա.Հովսեփյանը իր հերթին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր դատախազին հրավիրել է Հայաստան, ինչը հնարավորություն կտա որակական նոր երանգ հաղորդել երկու երկրների դատախազությունների համագործակցությանը եւ առավել գործնական մեխանիզմներ մշակել ՀՀ եւ ՉԺՀ-ի դատախազությունների միջեւ ստորագրված Հուշագրով նախատեսված համագործակցության ուղղությունները զարգացնելու համար: