Տեսադարան

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

07.04.2010 | ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ տնօրեն Յանեշ Լենարչիչին

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ապրիլի 7-ին ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Յանեշ Լենարչիչի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մասնավորապես «Դատավարությունների դիտարկում» ծրագրի շրջանակներում ԵԱՀԿ Ժողովրդական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի` վերջերս հրապարակած զեկույցում բարձրացված հարցադրումներին վերաբերող հարցեր: Պարոն Յ.Լենարչիչը նկատել է, որ զեկույցի հիմնական նպատակն է նպաստել դատաիրավական համակարգի բարեփոխումների առավել արդյունավետ իրականացմանը, ձեւավորել այնպիսի օրենսդրական դաշտ եւ մթնոլորտ, որտեղ կողմերից յուրաքանչյուրը՝ ե՛ւ դատախազությունը, ե՛ւ փաստաբանները, ե՛ւ արդարադատություն իրականացնող դատարանը, կարողանան առավել արդյունավետ իրականացնել իրենց գործառույթներն ու պարտականությունները:

Բարձր գնահատելով գրասենյակի կատարած աշխատանքը` ՀՀ գլխավոր դատախազը կարեւորել է զեկույցում բարձրացված հարցադրումների առավել մասնագիտական քննարկումների անցկացումը, որոնց արդյունքում հնարավոր կլինի նաեւ մշակել համապատասխան օրինագծերի փաթեթ՝ օրենսդրական դաշտն առավել կատարելագործելու համար:

Առաջին քննարկումը նախատեսվում է ապրիլի վերջերին, որի ընթացքում կքննարկվեն նախաքննության փուլում ի հայտ եկած խնդիրները:

Հյուրի խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազը մանրամասներ է հայտնել նաեւ մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների, դրանց ընթացքում արձանագրված սպանությունների, հրկիզումների, քաղաքացիների եւ ոստիկանների նկատմամբ կիրառված բռնությունների կապակցությամբ հարուցված քրեական գործով ձեռք բերված արդյունքների եւ դժվարությունների մասին:

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը: