ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աիմդոս Բոզժիգիտովին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների իրավապահ մարմինների, մասնավորապես դատախազությունների համագործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես երկու երկրների գլխավոր դատախազների կողմից 2006 թվականին Աստանայում ստորագրված համաձայնագրով նախատեսված համագործակցության ուղղությունները զարգացնելու համար:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակել համագործակցության ծրագիր, որը նոր որակ կհաղորդի դատախազությունների համագործակցությանը՝ նպաստելով առավել գործնական համագործակցությանը, փորձի փոխանակմանը: