Տեսադարան

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» գործերով վարչության մեկամյա գործունեությունը

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

30.04.2010 | Տեղի ունեցավ ՀՀ դատախազության դպրոցի «Համակարգչային վերապատրաստման կենտրոնի» բացման արարողությունը

Այսօր  տեղի ունեցավ  ՀՀ դատախազության դպրոցի «Համակարգչային վերապատրաստման կենտրոնի» բացման արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան: Համակարգչային վերապատրաստման կենտրոնը նախատեսված է կազմակերպված հանցավորության դեմ պայքարում իրավապահ մարմինների, դատավորների, սահմանապահների, մաքսային ծառայությունների եւ այլ պատկան գերատեսչությունների աշխատակիցների մասնագիտական հմտությունների եւ գիտելիքների վերապատրաստման համար:

Կենտրոնի ստեղծումն իրականացվել է ՄԱԶԾ «Թրաֆիքինգի դեմ պայքարի ծրագիր. օժանդակություն կարողությունների զարգացմանը և աջակցություն տուժածներին» ծրագրի շրջանակներում, որի հիմնադրման համար ընտրվել է ՀՀ Դատախազության դպրոցը:

Կենտրոնը հագեցած է մի շարք կրթական ծրագրերով հարուստ ամփոփ փաթեթով, որը օգտակար է  թմրանյութերի եւ մարդկանց թրաֆիքինգի, փողերի լվացման եւ անդրազգային այլ հանցավորությունների դեմ պայքարում մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար:

2008թ. սեպտեմբերին Հայաստանում համակարգչային վերապատրաստման կենտրոն ստեղծելու  նպատակով  մեր երկիր այցելեց ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության հարցերով կոմիտեի/Կենտրոնական Ասիայի տարածքային գրասենյակի (UNODC/ROCA)  կարիքների գնահատման առաքելությունը` ներկայացնելով համակարգչային վերապատրաստման ծրագիրը իրավապահ մարմիններին և վերապատրաստող հաստատնություններին` որպես ծրագրի հնարավոր շահառուներ: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, իրավապահ մարմինների, և UNODC/ROCA-ի համատեղ համաձայնության արդյունքում որոշվեց ստեղծել  սույն համակարգչային վերապատրաստման ծրագիրը՝ հայաստանյան իրավապահ մարմիններին` թրաֆիքինգի դեմ պայքարը առավել արդյունավետ իրականացնելու եւ ազգային կարողությունները զարգացնելու համար:

Դիմելով բացման արարողության մասնակիցներին` ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ տիկին Դաֆինա Գերչևան ասաց. «Թրաֆիքինգի դեմ պայքարում Հայաստանի  իրավապահներին աջակցելու նպատակով, ՄԱԶԾ-ն UNODC-ի հետ համատեղ ներդրեց այս ժամանակակից համակարգչային ինտերակտիվ վերապատրաստման ծրագիրը, որի միջոցով իրավապահ մարմինները և բոլոր համապատասխան գերատեսչությունների աշխատակիցները հնարավորություն կունենան ձեռք բերել կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ներկայումս առկա լավագույն փորձն ու գիտելիքները: Մասնավորապես, վերապատրաստման ծրագրում ներկայացված թրաֆիքինգի վիրտուալ օրինակների միջոցով ծրագիրը նպաստում է  համապատասխան մարմինների կարողությունների զարգացմանը` թրաֆիքինգի դեմ պայքարում իրենց լիազորությունների սահմաններում աշխատանքների կազմակերպմանը»:

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, շնորհակալություն հայտնելով ցուցաբերված աջակցության համար, կարեւորեց իրավապահ համակարգի աշխատակիցների վերապատրաստման եւ միջազգային փորձին հաղորդակից լինելու  հանգամանքը: «Ներկայումս նման վերապատրաստման կենտրոններ առկա են մի շարք երկրներում եւ անդրազգային հանցավորությունների դեմ պայքարում այսօր կարեւոր են քննչական նոր մեթոդների, գիտելիքների, տեխնիկական միջոցների տիրապետման ունակությունների կատարելագործման ուղղությամբ վերապատրաստման դասընթացները»,- բացման խոսքում ասաց գլխավոր դատախազը ավելացնելով. «Վերջին տարիների ընթացքում մարդու, անձի դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարում լուրջ ձեռքբերումներ կան թե օրենսդրական, թե պրակտիկ աշխատանքների իրականացման ուղղությամբ: Այս կենտրոնը, հուսով եմ, հնարավորինս կնպաստի առավել արդյունավետ կազմակերպելու Դատախազության դպրոցում իրավապահ համակարգի, հարկային, մաքսային ծառայությունների, պաշտպանության նախարարության համակարգի աշխատակիցների համար իրականացվող վերապատրաստման կրթական ծրագրերը»: