Տեսադարան

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

04.05.2010 | ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանն ընդունել է ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար Ս.Կապինոսին

ՀՀ գլխավոր դատախազն այսօր ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են  արդարադատության համակարգի բարեփոխումներին,  ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի /ԺՀՄԻԳ/ կողմից հրատարակված դատավարությունների դիտարկման մասին զեկույցում ամփոփված առաջարկների իրագործմանը վերաբերող հարցեր:

Ս.Կապինոսը բարձր է գնահատել գլխավոր դատախազի կառուցողական մոտեցումը ներկայացված առաջարկներին. «Մենք շատ ուրախ էինք իմանալ, որ ԺՀՄԻԳ զեկույցի առաջարկների մի մասը անմիջապես ընդունվել է և հասկանում ենք, որ որոշ առաջարկներ ժամանակ են պահանջում իրականացնելու համար: ԵԱՀԿ գրասենյակը պատրաստ է աջակցել ՀՀ դատախազության, Արդարադատության նախարարության և Վճռաբեկ դատարանի ջանքերին»,- նշել է դեսպանը:

Գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել դատաիրավական համակարգում խնդիրների վերհանմանն ուղղված  ԵԱՀԿ աջակցության համար՝ նշելով, որ արձանագրված բացթողումների, խախտումների քննարկումները կնպաստեն դատաիրավական բարեփոխումների արդյունավետության բարձրացմանը: Միաժամանակ Ա.Հովսեփյանը տեղեկացրել է, որ զեկույցում ներկայացված որոշ առաջարկների իրացման ուղղությամբ արդեն իսկ քայլեր ձեռնարկվում են. «Զեկույցում կան առաջարկություններ, որոնք միանշնական ընդունելի են եւ պետք է հաշվի առնվեն, կան առաջարկներ, որոնք անընդունելի են, քանզի հակասում են  ՀՀ սահմանադրությամբ սահմանված հայեցակարգային մոտեցումներին եւ կան առաջարկներ, որոնք ընդունելի են, սակայն դրանց կիրառման համար կպահանջվի որոշ ժամանակ», - նշել է գլխավոր դատախազը՝ հույս հայտնելով, որ ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը կշարունակվի նաեւ օրինագծերի եւ հատկապես քրեական դատավարության նոր օրենսգրքի մշակման աշխատանքներում:

 Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ ոստիկանության բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան, վերջին տարիներին Հայաստանում լրագրողների նկատմամբ կիրառված բռնարարքների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերին: Դեսպան Կապինոսը բարձր է  գնահատել   ՀՀ դատախազության ձեռնարկած  գործողությունները` Վահան Խալաֆյանի մահվան դեպքի հանգամանքները քննության առարկա դարձնելու ուղղությամբ, ողջունել գլխավոր դատախազի նախաձեռնությունը՝ ուսումնասիրության առարկա դարձնել մասնավորապես վերջին երեք տարիներին լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննության արդյունքները: