Տեսադարան

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

05.05.2010 | Կոլեգիան անդրադարձել է հարկային պարտավորվածություննների կատարումից խուսափելու գործերով իրականացված դատախազական հսկողության արդյունքներին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստ, որին հրավիրվել եւ մասնակցում էին զինվորական դատախազության եւ քաղաքացիական դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները ղեկավարող դատախազները:

Նիստի ընթացքում ամփոփվել են 2009թ. աշնանային զորակոչի արդյունքները, մասնավորապես՝ զորակոչի անցկացման ընթացքում օրինականության ապահովման ուղղությամբ կատարված դատախազական աշխատանքները և 2009թ. գարնանային զորակոչի ընթացքում տարկետում ստացած բոլոր զորակոչիկների ցուցակների ուսումնասիրության արդյունքները:

Բացի այդ՝ քննարկվել են նաեւ 2008-2009թթ. ընթացքում քրեական գործերի և նյութերի քննության ժամկետների երկարացման հիմնավորվածության ուսումնասիրությունների արդյունքները, նույն ժամանակահատվածում հարկային պարտավորվածություննների կատարումից խուսափելու գործերով իրականացված դատախազական հսկողության և մեղադրանքի պաշտպանության, դատական ակտերի բողոքարկման վիճակը և դատական քննության արագացված կարգի կիրառմամբ անցկացված քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության հարցերը: