Տեսադարան

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

19.05.2010 | Ա.Հովսեփյան. «Քննությանը խորթ մեթոդների կիրառման դեմ արդյունավետ պայքարի գրավականը պատժողական քաղաքականությունն է»

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի պատվիրակությանը՝ կոմիտեի նախագահ Մաուրո Պալմայի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից քրեական գործերով վկաների, բերման ենթարկվածների, ձերբակալվածների նկատմամբ բռնությունների կամ այլ վատ վերաբերմունքի վերաբերյալ դիմում բողոքների քննարկման առանձնահատկանություններին եւ ընթացակարգին վերաբերող հարցեր: Կարեւորելով այսօրինակ բողոքների պատշաճ քննությունը՝ հյուրերն ընդգծել են հատկապես դատախազական արդյունավետ հսկողության անհրաժեշտությունը, անկախ մարմնի կողմից քննության իրականացումը: Նրանց խնդրանքով ներկայացվել են հատուկ քննչական ծառայության գործունեության հիմնական ուղղությունները, կառուցվածքն ու գործառույթները, ՀՔԾ-ին ընդդատյա քրեական գործերի շրջանակը, անկախության երաշխիքներն ու օրենսդրական խնդիրները, քննությանը խորթ մեթոդների կիրառման վերաբերյալ ստացված բողոքների, ահազանգերի քննարկման նկատմամբ դատախազական հսկողության մեխանիզմները: ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ արդեն իսկ ցուցում է տվել դատախազության տարածքային ստորաբաժանումներին՝ պարբերաբար ուսումնասիրել ձերբակալվածներին պահելու վայրերի եւ քրեակատարողական հիմնարկների գրանցամատյանները, որտեղ արձանագրվում են տվյալ հաստատություն ընդունված կասկածյալների եւ մեղադրյալների մարմինների զննության արդյունքները եւ վնասվածքների վերաբերյալ նշումներ հայտնաբերելու դեպքում՝ հատուկ ուսումնասիրության առարկա դարձնել յուրաքանչյուր դեպք: «Քննությանը խորթ մեթոդների կիրառման դեմ արդյունավետ պայքարի գրավականը պատժողական քաղաքականությունն է: Արդեն իսկ ձեւավորված նախադեպը, երբ կոնկրետ քրեական գործերով քրեական պատասխանատվության են ենթարկվել ոստիկանության աշխատակիցները՝ բերման ենթարկված անձանց, ձերբակալվածների նկատմամբ բռնություն գործադրելու համար, կարծում եմ կունենա կանխարգելիչ նշանակություն»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազը:

Արձանագրելով, որ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ մեղադրյալներից ստացվող բողոքները հիմնականում վերաբերվում են նախաքննության սկզբնական փուլին՝ հյուրերը կարեւորել են նաեւ ոստիկանության բաժին բերման ենթարկված անձանց առողջական վիճակի եւ մարմնի զննության արդյունքների առանձին հաշվառումը հենց ոստիկանության բաժինների կողմից՝ նախքան ՁՊՎ-ներ տեղափոխելը՝ կարծիք հայտնելով, որ նախ ոստիկանության բաժիններում, ապա ՁՊՎ-ներում եւ հետո քրեակատարողական հիմնարկներում համապատասխան զննումների իրականացումը նույնպես կարող է կանխարգելել բռնությունների գործադրումը:

ՀՀ գլխավոր դատախազը տեղեկություններ է տրամադրել Լեւոն Գուլյանի, Վահան Խալաֆյանի, Գագիկ Ղազարյանի եւ Համլետ Ստեփանյանի մահվան հանգամանքների, նշված դեպքերով հարուցված քրեական գործերի, ինչպես նաեւ իր նկատմամբ քննությանը խորթ մեթոդների կիրառման վերաբերյալ Քրիստափոր Էլազյանի հայտարարության ստուգման արդյունքների մասին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը: