2010 թվականի հուլիսի 7-ին տեղի է ունեցել ՀՀ դատախազության կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Կոլեգիայի նիստում քննարկվել են մասնավորապես 2009 թվականի ընթացքում տրանսպորտային հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության եւ մեղադրանքի պաշտպանության վիճակի ուսումնասիրության ադյունքներին, 2008-2009թթ. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից հարուցված կամ նրա դեմ ներկայացված հայցերի, դրանց հիման վրա ընդունված դատական ակտների բողոքարկման ու կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքների ընթացքում պետական շահերի պաշտպանության վիճակին վերաբերող հարցեր:
Կոլեգիայի նիստին հրավիրվել եւ մասնակցել են նաեւ ՀՀ կառավարության առընթեր ոստիկանության եւ պետական եկամուտների կոմիտեի պատասխանատու՝ համապատասխան պաշտոնատար անձինք: